Search
Close this search box.

Մոսկվայի դատարանը կալանք է գործարար Մարտիրոսյանի ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ գույքի վրա

Please enter a valid URL

Մոսկվայի դատարանը միջանկյալ միջոց է կիրառել կրասնոդարցի գործարար Լև Մարտիրոսյանի անշարժ գույքի նկատմամբ: Նա մեղադրվում է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության նախկին պետ Յուրի Կուզնեցովին հողամասի և տան տեսքով կաշառք տալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը օրինական, հիմնավորված և բավարարման ենթական է համարում քնիչի որոշումը՝ թույլ տալ կալանք դնել մեղադրյալ Մարտիրոսյանի հետևյալ գույքի վրա՝ բնակելի շենք Կրասնոդարում՝ ավելի քան 27,3 մլն ռուբլի կադաստրային արժեքով, բնակարան Կրասնոդարում՝ 5 մլն ռուբլի կադաստրային արժեքով, բնակարան Կրասնոդարում՝ 5,2 մլն ռուբլի կադաստրային արժեքով, հողատարածք Կրասնոդարում՝ ավելի քան 7,5 մլն ռուբլի կադաստրային արժեքով ինչպես նաև BMW X5 ավտոմեքենա: Այսպիսով, Կուզնեցովի դեմ գործով անցնող Մարտիրոսյանի անվամբ գրանցված և կալանքի տակ դրված անշարժ գույքի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50 միլիոն ռուբլի։

Մարտիրոսյանը պնդում է, որ Կուզնեցովին հողատարածքի և տան տեսքով կաշառք չի տվել: Նրա խոսքով՝ իր դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները զուտ «կոմերցիոն նախագիծ» են։