Search
Close this search box.

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին

Այսօր Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին՝ որպես մեր միակ դաշնակցի հարավկովկասյան տարածաշրջանում։ Այս մասին նոյեմբերի 29-ին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաևը։

«Ես միանգամայն համոզված եմ, որ դրանք միայն քաղաքական հարաբերություններ չեն, դրանք առաջին հերթին առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերություններ են, որոնք այսօր շարունակում են ամրապնդվել և զարգանալ»,- նշել է նա։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի տնտեսության աճը մեծապես պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։

«Քաղաքական խնդիրներ կան, բայց ես համոզված եմ, որ դրանք կհաղթահարվեն։ Առևտրատնտեսական համագործակցությունն այն հիմքն է, որը ծառայում է քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը»,- հավելել է փորձագետը։