Մեր երկիրը պետք է պատրաստ լինի երկրաշարժերին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Մեկնաբանելով այսօր տեղի ունեցած երկրաշարժը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը լրագրողներին հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի երկրաշարժերին, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Հուսով ենք՝ այս երկրաշարժը կհաղթահարենք առանց հետևանքների: Մենք ազգովի հետևում կթողնենք ևս մեկ մեծ վտանգ, բայց կարծես թե Ստամբուլի սպասվող երկրաշարժը ցանկացած պահի արդեն շեմին է: Մեր երկիրը, մեր բոլոր կառույցներն ու կազմակերպությունները պետք է պատրաստ լինեն, և մենք պետք է հաղթահարենք Ստամբուլի հնարավոր երկրաշարժը նվազագույն թվով զոհերով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Մարմարա ծովի ամբողջ շրջանում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։