Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենն էր։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։





