Օրը մեջ «Հայփոստ» էի գնում, Էդ աղջիկը ինձ տեսնում է, փախնում էր արդեն. Հարություն Մնացականյան

«Հայփոստը» գտնվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ, իսկ ինքը՝ նախարարությունը, աշխատում է 19-20-րդ դարերի ընթացակարգերով։ Ազգային ժողովի նիստում՝ ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 4-ին այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։

«Մոտ 11 ամիս առաջ, փաստաթղթերը ձեռքիս, մտա Հանրապետության հրապարակում գտնվող «Հայփոստի» բաժանմունք։ Մոտ 45-50 րոպե սպասեցի, մինչև հերթս հասավ, փաստաթղթերը փոխանցեցի, ու աշխատակցուհին ինձ մի մեծ ծրար տվեց»,- պատմել է պատգամավորը։

Խորհրդարանականի խոսքով՝ ինքը պետք է որոշակի բեռ ուղարկեր Իտալիա։ Բեռի մաքսային ձևակերպման համար Մնացականյանը ցանկացել է շտապ փաստաթղթեր ուղարկել Իտալիայում բնակվող գործընկերոջը։

«Ծրարը, դուք կհիշեք խորհրդային տարիներին, երբ գնում էին երշիկ՝ դոկտորսկի, այդ թղթով էին փաթաթում՝ 300 գրամը թուղթ էր լինում, 700 գրամ երշիկ,վճարեցի կանխիկով, ոչ թե քարտով՝ մոտ 25 թշակառուի Լառնակայի թռիչքի գումարի չափ և աշխատակցուհին հետ վերադարձրեց ծրարը՝ ասելով որ ձեռագիր պետք է լրացնեմ»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Մնացականյանի խոսքով՝ ինքը դժվարությամբ, տպագիր տառերով լրացրել է ծրարը, ինչից հետո միայն առաքանին ընդունել են։

«Անցավ 13 օր, հաճախորդիս գրում եմ՝ թղթերից պատասխան կա՞, ասում է՝ չէ։ Անցել է ևս 3 օր և հետ է վերադարձել «ՀայՓոստ» և կրկին 50 րոպե սպասելուց հետո հարցնում եմ՝ ո՞ւր են փաստաթղթերը, բայց ստանում եմ՝ «չգիտենք» պատասխանը», — հավելել է խորհրդարանականը։

Մնացականյանի խոսքով՝ անցել էր ևս մոտ 20 օր, ու իր բեռը վերջապես հասել էր Եվրոպա, մինչդեռ փաստաթղթերը դեռ տեղ չէին հասել։

«Բեռը 40 օրից հասնում է Իտալիա, կապ եմ հաստատում իտալայիում մաքսային ծառայության հետ և էլեկտրոնային փոստով ուղարկում եմ իմ փաստաթղթերը և կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ 45-50 օր հետո իմ փաստաթուղթը հասնում է հացեատիրոջը։ Պատկերացրե՛ք, որ «ՀայՓոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ նախարարությունը շարժվում է XIX–XX դարերի ընթացակարգերով», — հայտարարել է խորհրդարանականը։

Նա նաև նշեց, որ եթե այս տարի «Հայփոստը» տարին ավարտել է 500 միլիոն դրամի վնասով, ապա եկող տարի այդ վնասը կարող է հասնել 1 միլիարդ դրամի։

«Ցանկացած մասնավոր սեփականություն, անցնելով պետության կառավարման տակ, հանգում է նման արդյունքի՝ չի զարգանում, առաջընթաց չի ցուցաբերում։ Իսկ պետական կառավարիչը, չունենալով գործարար մտածելակերպ, այն հասցնում է հենց այս վիճակին»,- կարծում է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Կորուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Շուշան Ալեքսանյանի (ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ — խմբ.) տարեկան աշխատավարձն այս պաշտոնում գերազանցում է 118 հազար դոլարը։ Այսպիսով, իշխող կուսակցության պատգամավորի կինը պետական ընկերությունում ամսական ստանում է ավելի քան 3,6 միլիոն դրամ, ինչը կազմում է մոտ 10 հազար դոլար։

Միևնույն ժամանակ, «Հայփոստի» 2025 թվականի տարեկան հաշվետվությունից հետևում է, որ մի շարք ֆինանսական ցուցանիշներով ընկերության վիճակն անցյալ տարի վատթարացել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։