Անհայտ կորածի մայր Ասյա Դանիելյանը գրում է․
Օգոստոսի 4…
Կան օրեր, որոնք օրացույցում ընդամենը ամսաթիվ են, բայց ցավոք կան նաև օրեր, որոնք ամբողջ կյանքդ իրենց մեջ են ամփոփում…
Ինձ համար օգոստոսի 4-ը հենց այդ օրն է։ Տղեսսսս ոււղիղ վեց տարի առաջ հենց այս օրը քեզ ճանապարհեցինք բանակ։ Այդ օրը անընդհատ նայում էի քեզ, արտասվում, անհանգստանում բայց միաժամանակ նաև հպարտանում, որովհետև մեծացրել եմ ազնիվ, խելացի, բարի, հայրենասեր, ընկերասեր ու բոլորին օգնության հասնող մի առնական երիտասարդի։ Չեմ թաքցնի հենց ավտոբուսը շարժվեց ու Վարուժսսս ձեռքս բաց թողեցիր ասես սիրտս կտոր կտոր եղավ, բայց այդ պահին բոլորը ասեցին Վսրուժի նման տղու համար բա՞ կլացեն, բայց միևնույն է սրտիս մեջ անընդհատ մի բութ ցավ էի զգում, ախր կյանքում առաջին անգամ էի քեզանից բաժանվում
ու այդ հրաժեշտը դարձավ իմ կյանքի ամենաերկար սպասումը …
Վարուժսսս ;…Տղեսսս արդեն
վեց տարի է, ինչ չեմ լսել քո քաղցր ձայնը, քո տարբերվող բարձր ծիծաղը, չեմ տեսել են քո սիրուն սևուկ աչքերիդ լույսը, չեմ զգացել գրկիդ ջերմությունն ու անմահական անուշ բույրդ։ Բայց իմացիր տղեսսս աշխարհում չկա մի վայրկյան, որ դու իմ մտքերից հեռու լինես։ Դու միշտ իմ հետ ես, ապրում ես իմ յուրաքանչյուր շնչի, յուրաքանչյուր աղոթքի, յուրաքանչյուր արցունքի մեջ։
Քո տան դուռը մինչև այսօր ոչ մի գիշեր չեմ փակել տղեսսս։ Բոլորնն այդ մասին գիտեն, ու շատերը գուցե չեն էլ հասկանում, թե ինչու… Բայց ես միայն մի բան եմ մտածում, որ իմ Վարուժսս գա, նրա առաջ փակ դուռ այլևս չպիտի լինի։ Այդ դուռը վեց տարի է բաց է ու քեզ է սպասում … ճիշտ այնպես, ինչպես բաց է մնացել իմ վիրավոր սիրտը, որը
ամեն անծանոթ զանգից կանգ է առնում ու մի ակնթարթ մտածում գուցե դու ես… իսկ հաջորդ ակնթարթին ամբողջ հոգով աղոթում . «Տե՛ր, միայն թե վատ լուր հանկարծ չլինի…»։ Այդ անտանելի անորոշ զգացումների միջև ապրում եմ արդեն վեց տարի։
Ժողովուրդը ասում է ժամանակը բուժում է…
Չէ՛… Տղեսս չհավատաս Ժամանակը միայն սովորեցնում է արհեստական ժպտալ անգամ այն ժամանակ, երբ ներսումդ ցավից ոռնում ես ու ամեն ինչ ներսումդ լուռ փլվել է։ Իմ Կարոտը քո հանդեպ չի փոքրանում, սպասումս չի թեթևանում, իսկ մայրական սիրտս երբեք չի հաշտվում քո բացակայության հետ տղեսս։
Ես ամեն օր ծնկի եմ գալիս իմ Ամենակարող Աստծո առաջ ու չեմ խնդրում հարստություն, չեմ խնդրում հեշտ կյանք… Միայն խնդրում եմ, որ ինձ իմ որդուց մի բարի ավետիս տա։ Խնդրում եմ, որ քեզ ` բալեսսս պահի Իր ամենասուրբ հովանու ներքո ;, քեզ պարգևի անսպառ ուժ, անսահման առողջություն, իմաստություն, համբերություն և անսասան կամք, որպեսզի չհանձնվես ու կարողանաս հաղթահարել այս դաժան փորձությունը և ողջ ու առողջ վերադառնաս տուն ։
Դու չես էլ պատկերացնում թե ես որքան եմ սպասում այդ օրվան ;…
ու այն պահին, երբ մեր տան դուռը կբացվի ու ես կվազեմ, կվազեմ դեպի քեզ, ու ամուր գրկելուց հետո ձեռքդ այլևս երբեք բաց չեմ թողնի։ Կնայեմ են սևուկ սիրուն աչքերիդ ու կասեմ այն խոսքերը, որոնք արդեն վեց տարի ամեն օր կրկնում եմ իմ սրտում.Կասեմ
«Վարուժսսս, ես քեզ անսահման սիրում եմ… Դու իմ ամենամեծ հպարտությունն ես, իմ ամենաթանկ գանձն ու իմ կյանքի իմաստը։ Ես քեզ սպասել եմ ամեն օր, ամեն գիշեր, ամեն վայրկյան… և երբեք, նույնիսկ ամենադժվար պահին, չեմ կորցրել հավատս, որ դու վերադառնալու ես տուն։»
Գիտե՞ս, որդիս… Քեզ սպասելը դարձել է իմ կյանքի ձևը։ Ամեն լուսաբացս սկսվում է քեզնով, ամեն երեկոս ավարտվում է քեզնով, և յուրաքանչյուր աղոթքս ավարտվում է միայն մեկ խնդրանքով՝ «Տե՛ր, իմ Վարուժիսս տուն բեր…»
Ես հավատում եմ քեզ տղեսսս։ Հավատում եմ իմ Աստծուսս։ Ու հավատում եմ այն օրվան, երբ իմ աչքերի դառնացած արցունքները վերջապես վերափոխվելու են ու լինելու են ոչ թե ցավի, այլ անսահման երջանկության արցունքներ։
Մինչ այդ օրը ես շարունակելու եմ սպասել…
Որովհետև մայրական սերը չի հոգնում, չի կոտրվում և երբեք չի հրաժարվում սպասելուց։
Սպասում եմ քեզ, իմ Տղա… Սպասում եմ այսօր, վաղը և այնքան ժամանակ, մինչև նորից գաս տուն…գաս քեզ կարոտած մայրական գիրկդ





