ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սեփականատերերից խլված գործարաններում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները աշխատանքի են տեղավորել իրենց կուսակիցներին․ Իրինա Յոլյան

Ցավոք, ընտրությունները չլուծեցին օրակարգում կանգնած՝ գործող իշխանությունից ազատվելու խնդիրը, և այսօր մենք ստիպված ենք խոսել ոչ թե զարգացման ծրագրերի, այլ կենսական կարևոր խնդիրների մասին։ Այս մասին օգոստոսի 4-ին Ազգային ժողովի նիստում, խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Նա, մասնավորապես, հարց բարձրացրեց․ «Եթե, ինչպես պնդում են Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, երկրում իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին, ապա ինչո՞ւ է ստացվում այնպես, որ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև նրանց մերձավորների բարեկեցությունն ու գույքային դրությունը բարելավվում են, մինչդեռ քաղաքացիների սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ»։

Հիշեցնելով, որ 2023 թվականից ի վեր նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում որևէ էական փոփոխություն չի եղել, Յոլյանը հավելել է․ «Բայց մենք ունենք սննդամթերքի գների աննախադեպ աճ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ցածր եկամուտ ունեցող ընտանիքի տնային տնտեսուհին գալիս խանութ և բառացիորեն սարսափում գների հրեշավոր աճից։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մասով մենք արձանագրում ենք ավելի քան 40% թանկացում, իսկ առանձին դեպքերում՝ մինչև 100%»։

Նա նաև նշել է, որ միայն իր հարազատ Սյունիքի մարզում վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 870 ընտանիք է զրկվել սոցիալական նպաստներից։ «Այո՛, մենք կունենանք հազարավոր ընտանիքներ, որոնց դուք կզրկեք նպաստներից», — հայտարարել է ընդդիմադիր գործիչը՝ նշելով, որ, իր կարծիքով, աղքատության հաղթահարման իրատեսական ծրագրեր չկան։

Նրա հավաստմամբ՝ սեփականատերերից խլված գործարաններում իշխանության ներկայացուցիչները աշխատանքի են տեղավորել իրենց կուսակիցներին։ «Ղեկավար պաշտոններ զբաղեցնոր ձեր համակիրներն ստանում են միլիոնավոր աշխատավարձեր, իսկ բանվոր դասակարգը՝ նրանք, ովքեր ստեղծում են իրական արժեք, հազիվ են ծայրը ծայրին հասցնում», — եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։