«Մանուկյանին ակնհայտորեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է.
Ոչ լեգիտիմ խորհրդարանի մեկնարկային նիստում ՔՊ-ական ճամբարից ծղրտոցներ էին լսվում՝ ապօրինաբար կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի թեմայով։ Տխրահռչակ Վահագն Ալեքսանյանը, ձևականորեն թաքնվելով անմեղության կանխավարկածի ձևակերպման տակ, մեղադրանքներ հնչեցրեց Մանուկյանի հասցեին, թե իբր նա պետական գաղտնիք է հրապարակել։ Դա սուտ է. չկա որևէ ապացույց և հիմնավորում։ Մանուկյանին ակնհայտորեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով, և նա քաղաքական բանտարկյալ է։
Իսկ զրպարտության համար Վահագն Ալեքսանյանը քարշ է տրվելու դատարան»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։