«Պшտերшզմում զnhվել է շուրջ 700 հազար ռուս զինծшռшյnղ»․ Զելենսկի

Ռուսաստանը լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր կորցրել է շուրջ 700 հազար զինծառայող։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նրանց կորուստները ընդհանուր առմամբ կազմում են 1 միլիոն 600 հազար մարդ (զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ — խմբ․), որտեղ զոհվածների թիվը 700 հազար է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա գիտի Ռուսաստանի զինված ուժերի մոտավոր կորուստները։

Այնուհետև լրագրողը հարցրել է՝ արդյոք նա կարող է նշել Ուկրաինայի պաշտպանության ուժերի կորուստների թիվը։ «Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում այս հարցում չափազանց բաց լինել, քանի որ ռուսները կհասկանան, թե ինչ է տեղի ունենում մեր բանակում։ Մենք ունենք շուրջ 50 հազար զոհված զինծառայող, ինչպես նաև մոտ 400 հազար վիրավոր»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նաև նշել է, որ կան մեծ թվով անհետ կորածներ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։