Search
Close this search box.

Մենք ինչ անում ենք` ձեզ համար ենք անում. Ավինյանը` երևանցիներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստ է հեռանալ իր պաշտոնից, եթե իրենց առաջարկած ծառայությունը ժողովրդին այլևս չբավարարի։ Այս մասին Ավինյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվեց և ընդունվեց մի օրենք, համաձայն որի քաղաքացիները հանրային տրանսպորտում 1 ուղևորության համար 2025 թ. կվճարեն 150 դրամ։

Նշենք, որ բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերի ձեռք բերման դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։ Այսինքն, մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված, բայց նույնիսկ ավելի ուշ ակտիվացված փաթեթները մարդիկ կկարողանան օգտագործել 60 օր։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից։

«Ընդդիմության գործընկերներն ունեն մեկ նպատակ` ժողովրդավարական մեթոդով ձևավորված իշխանության և ժողովրդի միջև եղած կապը կտրելը։ Այս 7 տարվա ընթացքում ինչ ասես չենք եղել` կաշառակեր, թմրամոլ, նույնասեռական։ Բայց այդ կապը չի կտրվել, իրականությունն այդպիսին չէ, մենք ինչ անում ենք` ձեզ համար ենք անում։ Որ վայրկյանին մեր ծառայությունը ձեզ չբավարարի, մենք այստեղ չենք լինելու: Նվազագույնը 2018թ.-ից այդ մեխանիզմը ստեղծված է»,– նշեց Ավինայնը։
Երևանի քաղաքապետը շեշտեց` այսօր շատ կարևոր որոշում են ընդունել, որով էապես կթեթևացնեն որոշ մարդկանց համար տրանսպորտի ոլորտում սոցիալ-տնտեսական լարվածությունը: