Մենք այս պահին շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, որքան էլ դժվար լինի հավատալ, Սպիտակ տան մարգագետնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ըստ իս, դա չորս շաբաթ տևած ռմբակոծությունների և շատ հզոր շրջափակման համադրություն է։ Շրջափակումը կարող է ավելի հզոր լինել, քան ռմբակոծությունները», — ասել է նա։





