ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք արդեն ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության շուրջ կատարվող գործընթացները իրավական բնույթ չեն կրում և քաղաքական միջամտություններ են։

«Եթե իրավական գործընթացի մասին խոսք գնար, երկակի ստանդարտներ չէին կիրառվի։ Մենք արդեն ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է։

Մի կարևոր արձանագրում անեմ. մենք այն քաղաքական ուժն ենք, որը ծագել է մեր արժեքների պահպանումից, մեկ նախադասության հիմքով մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, ապօրինաբար արդեն 10 ամիս է՝ ազատազրկված է, բայց մենք տեսնում ենք, որ դրա արդյունքում բազմահազարանոց քաղաքական ուժ ենք դարձել»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր գրասենյակներում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։