Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։
Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը` Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը, ժամը 21:00, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։
Քվեարկությունն անվճար է։
Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար. պետք է այցելել jesc.tv կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները ամբողջությամբ, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):