Search
Close this search box.

««Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկում է կարմիր գծերի թանկացման որոշումը». Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ երևանցիներ,
Կխնդրեմ ձեր տեսածի հիման վրա պատասխանել մի պարզ հարցի։
Մինչև այդ, փոքրիկ հիշեցում։
Ինչպես հայտնի է, Երևանի ժամանակավոր
«իշխանությունները» անցած տարվա դեկտեմբերին որոշեցին, որ 2024թ․ հունվարի 1–ից կտրուկ (շուրջ 13 անգամ) թանկացնելու են կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների տարեկան վճարների չափը՝ հասցնելով 160.000։
Իրենք հայտարարում էին, որ թանկացնում են, որպեսզի բեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնը։
Հիմա հարցս։
Արդյոք բեռնաթափվե՞լ է Երևանի կենտրոնը և հիմնավորվա՞ծ էր թանկացման որոշումը։
Հ․Գ․։ Տեղեկացնեմ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է կարմիր կետագծերով կայանատեղիների թանկացման որոշումը։ Մենք այն համարում ենք ոչ իրավաչափ»։