Մանե Թանդիլյանն այցելել է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլ իրականացնող Լևիկ Խաչատրյանին

Այսօր այցելել եմ Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում, գրել է Մանե Թանդիլյանը։

«Անասելի հպարտություն է իմանալ, որ մեր ժողովրդի մեջ կան այսպիսի հայրենասեր, ուժեղ, պայծառ երիտասարդներ, ովքեր հաշտ չեն, անտարբեր չեն ու չեն հանձնվելու։

Մեծ ոգևորություն եմ ապրել իր հետ շփումներից։ Ինքն իր օրակարգն ունի ու պայքարելու է։

Իսկ լրագրողի հարցին, թե ասում են՝ Ռուբեն Վարդանյանին ուղարկել են, պատասխանել է, թե նման բան կարող է ասել միայն նա, ում միշտ ուղարկում են, ով ինքն իրենով ոչինչ չի որոշում։ Ասել է` ինձ ո՞վ է ուղարկել։ Ոչ ոք։ Ես եմ որոշել ու հացադուլ եմ սկսել։

Ապրես, Լևիկ ջան, թող հպարտ լինեն քո ծնողները, որ քեզ նման զավակ ունեն և քո երեք բալիկները, որ քեզ նման հայր ունեն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։