Ծիրանը դուրս եկավ եթերի դեմ

Ծիրանը դուրս եկավ եթերի դեմ
Այսօր ծիրանի դաշտում իրավիճակը լարվել էր: Հետընտրական TV քննարկումից հետո ծիրանները պաշտոնական հայտարարություն են տարածել․
— Մենք այլևս չենք ցանկանում լինել ամենօրյա թեմա։ Եթե պիտի խոսեք մեր մասին, գոնե գովեք առանց վիճակագրական ցավ պատճառելու:
Լոլիկները անմիջապես արձագանքել են․
— Սա ուղղակի PR է։ Դուք միշտ էլ եթերի սիրելին եք եղել:
Ծիրանը պատասխանել է․
— Սիրելին լինելը լավ է, բայց ամեն օր “վիճակագրության զոհ” դառնալը արդեն ծանր է…
Այդ պահին վարունգը (խիարը) ինչպես միշտ, մի անկյունից ասում է․
— Ես առաջարկ չունեմ, ես ուղղակի այստեղ եմ լինելու մինչև սեպտեմբեր
Ծաղիկները միջամտել են իրավիճակին․
— Մենք կարծում ենք, որ այստեղ չափից շատ էմոցիան կա… Եկեք քննարկենք, թե ով է իրականում գլխավոր դեմքը…
Սոխը փորձել է մթնոլորտը մեղմել, բայց արդեն ուշ էր․ բոլորը սկսել էին միաժամանակ «հուզվել»՝ առանց պատճառի։
Իսկ կառավարությունից դդումը միայն փնթփնթաց․
— Ես չեմ խառնվում… մինչև աշուն բոլորն էլ կհոգնեն…

Արիս Քարամյանի ֆեյսբուքյան էջից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։