Հորմուզի նեղուցը փակ է. Իրանն արձագանքում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է բոլոր նավերի տեղաշարժի համար Հորմուզի նեղուցի փակման մասին՝ վկայակոչելով «Ամերիկայի կողմից խաղաղության հուշագրի առաջին դրույթով ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտումը և սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի հարավում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները»։
«Սա հակառակորդի չկատարած խոստումների դիմաց նրանց առաջին քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, հետագա քայլեր կձեռնարկվեն՝ հակառակորդին ստանձնած պարտավորությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Նեղուցի փակումը տեղի է ունեցել այն բանից կարճ ժամանակ անց, երբ Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել էր Թեհրան՝ միջնորդական ջանքերին աջակցելու համար։ Իրանի գործողություններն ընդգծում են նրա հաստատակամ դիրքորոշումը. խաղաղության հուշագրի ցանկացած խախտման դեպքում կձեռնարկվեն անհապաղ հակաքայլեր։
Ռազմավարական այս ջրային ուղին, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը, վերաբացվել էր հունիսի 18-ի խաղաղության համաձայնագրի համաձայն։





