ՖՈՏՈ․ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Ներքին Գետաշենի Արգիճի գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։

Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Հովսեփ Սիմոնյանն ու Սմբատ Ալավերդյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 2 ջրասուզակներ։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեց ջրահեղձ եղած տղայի մարմինը։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։