Սլովակիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանի (77 կգ) եզրափակիչ գոտեմարտը լավագույնն է ճանաչվել երկրագուների շրջանում: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հարցում է անցկացրել, ըստ որի ձայների 37 % առավելությամբ Մալխաս Ամոյանի եզրափակիչ գոտեմարտը լավագույնն է:
«Եվրոպայի առաջնության ամենամեծ պահը. Փարիզի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց հետո իր առաջին մրցմանը Մալխաս Ամոյանը (Հայաստան) հաղթեց երեք աշխարհի մրցանակակիրների եւ դարձավ Եվրոպայի քառակի անընդմեջ չեմպիոն։ Երկրպագուները Ամոյանի հաղթանակը ճանաչել են մրցաշարի լավագույնը քվեարկության 37%-ով»,- գրել է UWW-ին:
Ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեին եւ հռչակվեց քառակի չեմպիոն: Մինչեւ եզրափակիչ Ամոյանը 3 հաղթանակ էր տարել՝ լեհ Մատեուշ Բենրատեկի (9:0), մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի (7:2) եւ Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի (5:1) նկատմամբ: