Search
Close this search box.

Կրկին ջրանջատումներ. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

Please enter a valid URL

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում օգոստոսի 16/17-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի ք․ Գյումրի «Անի» թաղամաս, գ. Մայիսյան, գ. Հացիկ, գ. Ախուրյան, գ. Նոր Ախուրյան, գ. Հովունի, գ. Շիրակ, գ. Կառնուտ հասցեների ջրամատակարարումը և Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կլինի ջրի ցածր ճնշում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհ փողոցի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:25-20:00-ն կդադարեցվի Բյուրեղավան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: