Կնոջ մաhվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ խոսնակը՝ տարածվող լուրի մասին

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն»,- նշված է գրառման մեջ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։