«Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում». Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացուցներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Աղվան Վարդանյանը: «Ես հիշում եմ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն կարգախոս ուներ՝ ասեք, կանենք: Մենք ասում ենք՝ ձեր խոստացածը կատարե՛ք… Տիկին Հերիքնազ Տիգրանյանն ասում է՝ օրենքն ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս. ձե՛զ ոչինչ չի տալիս, մեր կենսաթոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք: Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 2026-ը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում»,- ասաց Վարդանյանը: