Ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և մեկ փաստաբան

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանի): Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնեցին կոմիտեից:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։