Search
Close this search box.

Ինչու են ՌԴ որոշ օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը

ՌԴ Կազանի, Նիժնեկամսկի եւ Ուլյանովսկի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում եւ չեն ճանապարհում չվերթներ, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ սահմանափակումները մտցվել են քաղաքացիական օդանավերի անվտանգության ապահովման համար։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ անցած գիշեր ՀՕՊ ուժերը խփել են 85 անօդաչու վեց ռուսական շրջաններում, ինչպես նաեւ Ազովի եւ Սեւ ծովի երկնքում։ Տամբովի մարզում անօդաչուները մխրճվել են երկու բնակելի տների մեջ, կան տուժածներ։

Նախորդ անգամ Կազանը ենթարկվել էր անօդաչուների գրոհին 2024թ. դեկտեմբերի 21-ին։ Վիրավորվել էին մի քանի մարդիկ, ՌԴ ՔԿ-ն հարուցել է քրեական գործ ահաբեկչության մասին, գրել է «Կոմերսանտը»։