Ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղությամբ. «Հայաքվեն» եւս մեկ քայլ է նշել

«ՀայաՔվեն» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարել է, թե ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղությամբ:

«Ի թիվս նախկինում թվարկվածի` կարելի էր նաև հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն` Բաքվում պահվող հայ պատանդների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով․ խնդրել չեզոք երկրի՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն բոլոր հայ պատանդների համար։

Դա պետք է ձեռնարկեր արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, որոնք հուսահատ ջանքեր են գործադրում։

Կարելի էր գործադրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների կամ հատուկ բանագնացի ինստիտուտը, ի վերջո` ուղիղ կապը»,- նշել են նախաձեռնությունից:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։