Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։