ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում մեկական անօդաչու են խոցել Բրյանսկի և Կալուգայի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ԱԹՍ–ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը։ ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 2 ԱԹՍ Բրյանսկի և Կալուգայի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։