«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ կլինի, եթե փակվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։
Տարբեր գնահատականներով՝ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում ձևավորվում է 2-3 աշխատատեղ։
102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15,000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում։
Եվ սա՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, որտեղ աղքատությունը 40%-ից ավելի է։
Ի՞նչ ազդեցություն կունենա դա Գյումրու և ամբողջ Շիրակի տնտեսության վրա։
Հետևությունները թողնում եմ հանրությանը։





