«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների լիազորությունները կրճատելու գործընթացը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գործող մարզպետների շրջանում, որոնց մի մասը երազում էր խորհրդարան գործուղվել եւ 5 տարի կոճակ սեղմողի անշառ գործով ապահովագրել իրեն։

Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես չի հանգստանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որտեղ նստում` վրդովված բողոքում է, որ ոչ միայն ընտրություններին է «վիզ դրել», այլեւ հակաեկեղեցական պայքարում է ամեն ինչով աջակցել՝ խայտառակելով իրեն, եւ արժանի էր խորհրդարան մտնելուն։

Ի դեպ, ՏԿԵ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս է՝ կրճատումների սխեմա է մշակվում: ՏԻՄ-երի վերահսկողության բաժիններում են օպտիմալացում սկսել, եւ տասնյակ պետաշխատողներ կարող են առաջիկայում համալրել գործազուրկների շարքերը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։