«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։

Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի դարձավ աղմկոտ պատմությունից․ նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդի էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր վարորդի Opel-ի հայելիներն ու դուռը:

Ի դեպ, Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։