Search
Close this search box.

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները չեն դադարել, անգամ նոր ձեւ են ստացել:

Գործընթացն անձամբ համակարգում է խմբակցության քարտուղար, ՔՊ-ականների կողմից «Գեբելս» մականունը ստացած Արթուր Հովհաննիսյանը, որը 2018-ից առաջ Վահե Հակոբյանի կնոջ աշխատողն է եղել։ Պատմեցին, որ Հովհաննիսյանն անձամբ զգուշացնում է խորհրդարանում նախագծերը զեկուցող կառավարության ներկայացուցիչներին` որեւէ կերպ չարձագանքել այդ նախագծերի քննարկումների ժամանակ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դիտարկումներին, եթե ուղիղ հարց չեն հնչեցնում՝ իրենց ուղղված, իսկ ուղիղ հարցադրումներին հնարավոր լակոնիկ պատասխաններ տալ։

ՔՊ-ում ոչ մի կերպ չեն մարսում նրանց պահվածքը Փաշինյանի նկատմամբ, որոշել են նրանց հալածել, բայց քանի որ ավելի ազդեցիկ միջոց չունեն, մանր ժուլիկների նման միայն կտցահարում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում