Հոգեհանգստի արարողությա՞ն, թե՞ Փաշինյանի հավաքին․ որտեղ էր Արմավիրի քոլեջի դասախոսն այսօր

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լուսինե Գրիգորյանը, որը ըստ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրության, քոլեջի ուսանողներին ստիպել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» Արմավիրում ամփոփիչ հանդիպմանը, անձամբ ներկա էր Փաշինյանի հրավիրած հավաքին։

Թեև ավելի վաղ, քոլեջի ներկայացուցիչը Armlur.am–ի հետ զրուցյում հերքել էր տեղեկությունը, բացի այդ էլ հայտարարել, թե քոլեջի բոլոր դասախոսներն այսօր երեկոյան իրենց գործընկերոջ հոր հոգեհանստի արարողությանն են մասնակցելու, NEWS.am–ի զանգի պահին Լուսինե Գրիգորյանը Արմավիրի հրապարակում էր։ Նրա հետ զրուցել չհաջողվեց, քանի որ նա մեր ձայնը չէր լսում, բայց պարզորոշ լսվում էր Փաշինյանի ելույթի ձայնը, որն այդ պահին ուղիղ եթեր էր հեռարձակվում նրա ֆեյսբուքի էջում։

Հիշեցնենք, որ այսօր «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն իր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ահազանգել էր, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լուսինե Գրիգորյանը ուսանողներին պարտադրում է մասնակցել Փաշինյանի հավաքին։ Թաթոյանը նաև ձայնագրությունն է հանրայնացրել, ինչպես է դասախոսը ուսանողներից մեկին ասում, որ ակնկալում է երեկոյան ուսանողներին հավաքի վայրում տեսնել։

«Որպեսզի այնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում և տեսնեմ, որ իմ երկու խմբերից ոչ ոք չկա։ Սա պետք է, որպեսզի հետո ես կարողանամ ղեկավարության աչքերին նայել, իսկ դուք՝ իմ աչքերին։ Միաժամանակ, դուք կկարողանաք վայելել համերգը և լավ ժամանակ անցկացնել։ Հանձնարարել են, որ մարդիկ հնարավորինս շատ լինեն, և ասվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է։ Պետք չէ քաղաքականացնել տեղի ունեցողը և ավելորդ բաներ գրել։ Ասվել է՝ նշանակում է, գնում ենք հրապարակ», — ձայնագրության մեջ ասում է դասախոսը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։