«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքում է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, տնային կալանքով պայմանավորված, հեռահար ձևաչափով է ուղերձ հղել մարզի բնակիչներին.
«Շնորհակալություն եմ հայտնում, որ հենց առաջին օրից մեր կողքին եք, օգնում եք մեզ ազատագրել մեր հայրենիքը մեր երկրին այսքան չարիք բերած իշխանությունից։
Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով։ Դրա համար մենք պետք է միասին անենք գլխավոր քայլը՝ տանենք մեծ հաղթանակ, իսկ դրանից հետո տանելու ենք ուրիշ հաղթանակներ։
Հաղթելու ենք աղքատությունը, վախը, միավորելու ենք մեր պառակտված ժողովրդին։ Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ, հայը ուժեղ է, արժանապատիվ։
Դուք պետք է մեզ օգնեք հաղթել չարին։
Մենք միասին տալու ենք չարի վերջը։
Փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»։





