«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերց­նել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաեւ մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները՝ ԱԺ փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է բաժին հասնելու, եւ մշտական հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռեւս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում եւս տեսակետները միանշանակ չեն։

Ընդդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված՝ այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում եւ մոռանալ արտահերթ զարգացումների մասին, հետեւաբար՝ ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է, հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում եւ որեւէ բարդույթ չունի, որ Սահմանադրության պահանջը չի կատարվում։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից, ավելի ուշ ՔՊ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։