«Հրապարակ»․ ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել: Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ԱԺ բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ ամենաակտիվ շրջագայողները եղել են ԱԺ նախագահի «լյուբիմչիկները», օրինակ՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում ինքնաթիռից ինքնաթիռ էին թռչում Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը։

Հիմա կազմը կփոխվի, չնայած ՔՊ մեր աղբյուրները նշում են, որ դեռ չգիտեն, թե ովքեր են արժանացել Ռուբինյանի սիրուն` հնարավոր է ինքնահավան Ռուբինյանն առհասարակ ֆավորիտներ չունենա: Նա ո՛չ ընկերներ ունի, ո՛չ մեծ շրջապատ, ո՛չ հարաբերություններ կառուցելու մեծ ցանկություն։

Թիմում, սակայն, նկատել են, որ Ալեն Սիմոնյանի «լյուբիմչիկների» նկատմամբ ակնհայտ ոչ դրական վերաբերմունք ունի, իսկ Արուսյակ Ջուլհակյանին անգամ հրապարակավ խայթում է, երբ տիկինը, խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը, գերազանցում է ելույթների համար սահմանված ժամանակը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։