«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով, կրած ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում:

Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում ամենալավ թեկնածուներն իրենցով անեն, որ մոտակա ընտրություններին նման տխուր փաստի առջեւ չկանգնեն։ Այս նպատակով, ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։

Տարածքային իշխանիկների առջեւ գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին ամեն գնով լավ թեկնածուների ընտրեն: Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու, ու մարզպետներն են ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։

Նշենք, որ աշնանը 4 տասնյակից ավելի խոշոր համայնքներում ընտրություններ են նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը, ըստ էության, դրանց արդյունքներից է կախված։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։