Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։
Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:
ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով:
ՆԳՆ ոստիկանություն