ՀԿԿ-ն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։
Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։