ՀՀ-ում մեկնարկել են ԱԺ ընտրությունները, մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 485 հազար 851 է։
Քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքից կարող են օգտվել մինչև Երևանի ժամանակով 20:00-ն։ Երկրի սահմաններից դուրս քվեարկություն չի նախատեսվում։





