Search
Close this search box.

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց ձոր

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կ.Ա. Միքայելյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:

Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:

Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ.Վ. Կարապետյանը: