Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Please enter a valid URL

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։

Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը», — ասված է հաղորդագրության մեջ։