Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար

Հայաստան — Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի էջից տեղեկանում ենք, որ հերթական հետաքրքիր ծրագիրն էնախապատրաստվում երիտասարդների համար․

Սիրելի՝ երիտասարդներ, «Հայաստան — Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն։

Առաջնության շրջանակներում նախատեսվում է սեպտեմբերի 21-ին իրականացնել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։
Խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ գրանցված բոլոր այն երիտասարդները, ովքեր չեն հանդիսանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի պրոֆեսիոնալ ձեւաչափի հաղթողներ։

Խաղին կարող եք մասնակցել ձեր իսկ կողմից ձեւավորված 6 հոգուց բաղկացած թիմերով, իսկ այն երիտասարդները, ովքեր կգրանցվեն որպես անհատ՝ նրանց թիմերը կձեւավորվեն վիճակահանության արդյունքում։
Յուրաքանչյուր թիմ պարտադիր պետք է ունենա թիմի 1 ավագ։

Առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կարժանանան պարգեւների։
Խաղը կանցկացնի Արման Աբովյանը։
Գրանցումների փուլը կավարտվի սեպտեմբերի 10-ին։

Հարցերի համար զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով կամ գրել մեզ անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։
Հ.Գ. Գրանցվեք անցնելով հետեւյալ հղումով՝

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։