Search
Close this search box.

Հերթական ծանր գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։ 13 ԱԹՍ որսացել են Բելգորոդի մարզի տարածքում, 6-ը ՝ Բրյանսկի, 1-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում», — ասված է հաղորդագրության մեջ։