Search
Close this search box.

«Հեծանավացավը» հասել է Տավուշ, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը անձամբ է հետևել դպրոցականների հեծանվային մրցմանը. Ոսկան Սարգսյան

Please enter a valid URL

Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տավուշի մարզպետարանը հայտնում է , որ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում անցկացվեց խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Մարզի միջնակարգ և ավագ դպրոցների 41 թիմերը (10-12-րդ դասարաններից 1 տղա և 1 աղջիկ) մասնակցեցին մրցույթին, որն անցկացվեց Իջեւան-Կայանավան ճանապարհահատվածում։ Մրցանակային տեղեր գրավող թիմերը սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20-կիլոմետրանոց ճանապարհահատվածում կմասնակցեն եզրափակիչ փուլին։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը անձամբ է հետևել դպրոցականների մրցմանը, լուսանկարում նա հեծանվավազքի մասին ցուցումներ է տալիս մարզպետարանի կրթության, մշակույթի , սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանին։ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը փոխանակ մարզի կարևոր խնդիրներով զբաղվի, օրինակ՝ մարզում ձախողված դպրոցաշինության վերահսկմամբ, դպրոցականների հեծնվավազքին է հետևել։