Search
Close this search box.

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մոտ մեկուկես տարի առաջընթաց չի գրանցվել, ըստ ТАСС-ի՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և հետ չի կանչում իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ, ասենք այսպես, առնվազն մեկուկես տարի անցած ամառվանից»,- պարզաբանել է Օվերչուկն Առաջին ալիքին տված մեկնաբանությունում։

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ փոխվարչապետի՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։