Search
Close this search box.

Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին. Պեսկով

Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։

«ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտնել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։