«88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չի եղել, մնացած խնդիրները դեռ չեմ ասում, չի կարելի, մեր բնակիչները ու քաղաքացիներն են գնում:
Հիմա անցել ենք դեղատներին, ժամկետանց դեղեր և մանկական կերեր չենք հանդուրժելու»,- նշել է Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը:





