Հայաստանին ռուսական ռազմաբազա անհրաժե՞շտ է, թե՞ անհրաժեշտ չէ և «հայկական ռազմաբազա» ունենալու փոխարեն, զբաղվել օտարերկրյա ռազմաբազաների փնտրտուքով տարրական ծառայամտություն է․ Կարեն Հեքիմյան

Քաղաքական օրակարգ մտավ ռուսական ռազմաբազայի խնդիրը: Վերջինիս վերաբերյալ Պուտին Վլադիմիրի հայտնած «կարծիքից» անմիջապես հետո հայ հասարակությունը կրկին պառակտվեց: Խնդիրը շատ պարզունակ է`Հայաստանին ռուսական ռազմաբազա անհրաժե՞շտ է, թե՞ անհրաժեշտ չէ: Ցավոք, հասարակությունն ինչպես միշտ պառակտվեց ընդամենը երկու հատվածի: Առաջին հատվածը համոզված է, որ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, երկրորդը դրա անհրաժեշտության վերաբերյալ որևէ կասկած չունի: Ընդ որում, հասարակության այն հատվածը, որի համար ռուսական ռազմաբազայի ներկայությունն անհրաժեշտություն չէ, երազում է Հայաստանի տարածքում մեկ այլ պետության կամ պետությունների դաշինքի ռազմաբազայի տեղակայման մասին:
Ցավոք, հայ հասարակության մեջ չկա տեսանելի սեգմենտ, որի համար ընդհանրապես անցանկալի կլիներ որևէ պետության կամ պետությունների դաշինքի ռազմական ներկայությունը Հայաստանում:
Ի դեպ, հայ հասարակության այդօրինակ հավաքական «դիրքորոշումը» նոր չէ: Նորանկախ Հայաստանը 35 տարեկան է: Դա արդեն պատկառելի տարիք է: Եվ այդ տարիքում, «հայկական ռազմաբազա» ունենալու փոխարեն, զբաղվել օտարերկրյա ռազմաբազաների փնտրտուքով տարրական ծառայամտություն է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։