Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը վճռական քայլ կլինի. Քսավյե Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կարծիք է հայտնել, որ դրա ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ու տարածաշրջանի կայունության ուղղությամբ։ Այս մասին ասված է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Լյուքսեմբուրգը ողջունում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հայտարարությունները երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,-իր գրառման մեջ նշել է Քսավյե Բետելը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։