Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի հետագա անդամակցության հեռանկարը կդառնա ՀԱՊԿ-ի բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։ ԱյՍ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում հայտարարել է կազմակերպության Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։
«Բնականաբար, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում հետագա անդամակցության հարցը նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության առավել մանրակրկիտ ուշադրության և քննարկման առարկա», — նշել է նա։





